▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զուրաբյանն ու Օսկանյանը «ձայնագրվել» են Քոչարյանին պատկանող Rich սրճարանում

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հաստատել է մամուլում հրապարակված տեղեկությունը, որ իր և Վարդան Օսկանյանի առանձնազրույցը, որը ձայնագրվել և տարածվել է youtube-ում, տեղի է ունեցել «Rich» սրճարանում՝ մի քանի շաբաթ առաջ, սակայն կոնկրետ օրը նա չի հիշում:

168. am-ն է գրում այս մասին ու նշում, որ լրագրողներից մեկը հետաքրքրվել է տեղյա՞կ եք, որ այդ սրճարանը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Զուրաբյանը պատասխանել է, թե դրանով թող զբաղվի դատախազությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more