▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԶՊՄԿ-ի տնօրենի ընտանիքը ձեռք բերեց Սյունիքի մարզի կառավարումը

ecolur.org-ը հիշեցնելով, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը ՀՀ Սյունիքի մարզի մարզպետի պաշտոնում առաջադրել է Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի թեկնածությունն, արձանագրում է, որ Վահե Հակոբյանի նշանակմամբ ավարտվում է ոչ միայն Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականի սկանդալային գործընթացը` կապված մարզպետի տան մոտ հնչած կրակոցների եւ դրան հետեւած սպանության հետ, այլեւ ավարտվում է Սյունիքում իշխող կլանների` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) տնօրեն Մաքսիմ Հակոբյանի, ում որդին է Վահե Հակոբյանը, եւ նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հակամարտությունը: Նշանակման հետ կապված ամբողջ ինտրիգը հենց նրա շուրջ էր, թե ով է լինելու Սյունիքի տերը:

Իսկ, դրանից հետո, ըստ կայքի, գալիս է հետևյալ`ի՞նչ մտահոգություն է առաջացնում Վահե Հակոբյանի նշանակումը, ինչպե՞ս նոր մարզպետը կընդունի Մեղրիի բնակիչների բողոքը, ովքեր ստորագրել են Մեղրիի բնակիչների եւ Մեղրիի հարակից գյուղերի գոյության համար հսկայական ռիսկեր պարունակողնոր հանքավայրերի յուրացման դեմ բողոքի տակ, ինչպե՞ս նոր մարզպետը կընդունի Քաջարանց գյուղի բնակիչների բողոքը, ովքեր ԶՊՄԿ-ի ղեկավարությանը մեղադրում են հողերի օտարման մասին կառավարության անօրինական որոշման լոբբիի համար, ինչպե՞ս նոր մարզպետը կընդունի այն ընկերությունների գործողությունները, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են առանց օրինական հիմքի եւ թույլտվության, ինչպե՞ս նա կգնահատի ԶՊՄԿ-ի գործունեությունը, որը չկազմակերպեց հասարակական լսումներ արտադրության եւ արդյունահանման ծավալների ընդլայնման նախագծերի վերաբերյալ, ինչը նախատեսված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով:

Եւ վերջապես, արդյո՞ք նոր մարզպետը հաշվի կառնի տեղի բնակչության եւ հասարակայնության դիրքորոշումն այն դեպքում, եթե այն չհամընկնի իր բիզնես շահի հետ: Սրանք գլխավոր հարցերն են, որոնց պատասխաններ կտրվեն շատ կարճ ժամանակում հարցերի շղթան:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more