▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զվարճալի միջադեպ. Մամեդյարովին մոռացել էին

Ադրբեջաանի նախագահ Իլհամ Ալիևի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համատեղ ասուլիսի ժամանակ զավեշտալի միջադեպ է գրանցվել:

Անդերս Ֆոգ Ռասմուսենը մոռացել է ողջունել Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովին: Հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով  BBC-ին:

Ողջունելով ներկաներին Ալիևը և Ռասմուսենը պատրաստվել են տեղավորվել իրենց համար նախատեսված սեղանի շուրջ, սակայն նախքան դա Ալիևը դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին՝ հետևյալ բառերով. «Ահա և մեր պատվիրակությունը» և մատնացույց է արել Մամեդյարովին:

Այդ պահին Ռասմուսնեը հասկացել է, որ մոռացել է ողջունել Ադրբեջանի պատվիրակությանը և շտապել է սխալը ուղղել: Զվարճալի միջադեպը շատերին է ստիպել ծիծաղել, այդ թվում՝ Ալիևին: 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more