«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօերն Արմեն Ալավերդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեղեկացնում եմ սայլակ օգտագործող մարդկանց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վերջերս նոր, խայտառակ «կարգ» են սահմանել, ըստ որի հաշմանդամություն ունեցող անձին ՍՏԻՊՈՒՄ ԵՆ տեղափոխվել իր սայլակից աթոռ կամ այլ սայլակ՝ իր սեփական սայլակի անվտանգության ստուգումն իրականացնելու համար։ Անձամբ փորձեցի համոզել անվտանգության աշխատակիցներին, որ դա անընդունելի և սխալ պահանջ է, քանի որ աշխարհի բոլոր օդանավակայաններում (ներառյալ «Զվարթնոցը») կան սայլակի ստուգման այլ ձևեր (օրինակը բերված է լուսանկարում)։ Սակայն բացատրություններս և վրդովմունքս ոչ մի արդյունք չտվեցին, և ես ստիպված էի ենթարկվել այդ ապօրինի պահանջին և տեղափոխվեցի, որպեսզի սայլակս «ստուգեն», այլապես ուղղակի կուշանայի թռիչքից։ |
««Զվարթնոց»-ում խայտառակ «կարգ» են սահմանել սայլակով անձանց համար»․ Արմեն Ալավերդյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet