▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զվարթնոցը երկու անգամ ավելի ամուր է, քան «Օստանկինո»-ի հեռուստաաշտարակը

Կարծիք կա, որ «Զվարթնոց» օդավակայանն իր նշանակությանը չի ծառայում, նշում են, որ օրինակ սեյսմակայուն չէ, սակայն այն նախագծվել է այնպես, որ կարողանա դիմակայել անգամ 9 և ավելի  բալ երկրաշարժի դեպքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օդանավակայանի հին մասնաշենքի նախագծի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: 

«Օդանավակայանը 30 տարով անհատույց վարձակալել է Միջազգային օդանվակայաններ» կազմակերպությունը, որն էլ բարձրացրել է ապամոնտաժման հարցը»,-նշեց Անահիտ Թարխանյանը:

Լրացնելով նրա խոսքը` Հանրային խորհրդի  Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների  պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմին Ասրյանը նշեց, որ սա ազգային ցավ է և բոլորովին գաղտնիք չէ, թե ինչ ջարդ է սկսվել հուշարձանների նկատմամբ: Ինչ վերաբերում է հարցին, թե սեյսմակայուն չէ, երեսապատումը պոկվել է և այլն, Ժասմին Ասրյանը նշեց.

«Սա ՀՀ-ում արդեն ընդունված ձեռագիր է, սակայն պետք է ասել, որ «Զվարթնոցը» երկու անգամ ավելի ամուր է, քան «Օստանկինո»-ի հեռուստաաշտարակը:  Եթե ասում են, որ երեսպատումը պոկվել է, ապա պետք է ներդրումներ անեին և բարելավվեին վիճակը:

Ուստի Հանրային խորհուրդն առաջարկել է կասեցնել ելքն ու մուտքը  այն տարածք, որ մտադիր է քանդել կառավարիչը, քանի որ չգիտենք, թե ինչպիսի վերաբերմունք կցուցադրվի այդ կառույցի նկատմամբ: Հարց է` 19 տարի հետո արդյոք պետությունը կվերադարձնի՞  իմ ազգային արժեք հանդիսացող «Զվարթնոցը»»:

Բանախոսների փաստմամբ «Զվարթնոց»-ը մոդեռն ճարտարապետության լավագույն նմուշ է համարվել,  այն վերականգնելու համար 12 մլն է անհրաժեշտ, և, եթե վարձակալը  հրաժարվում է ներդրուներ կատարել` կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի:

 Անի Կարապետյան



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more