Մասնագիտությամբ ճարտարապետ Օշին Եղիազարյանցը ծնվել է Իրանում, երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում, իսկ 1988 թվականից պարբերաբար այցելել է հայրենիք: Այդ ժամանակից սկսած` նա սկսել է շրջել Հայաստանում և Արցախում`վավերագրելով մեր պատմության ուշագրավ շատ դրվագներ, որոնք հիմա քիչ-քիչ ցանկանում է ներկայացնել հանրությանը` վավերագրական կարճ ֆիլմերի տեսքով:
Հիշելով նախկին Երևանը` ճարտարապետը նշում է, որ այն ժամանակ քաղաքում գույներ չկային, բայց ամեն ինչ այստեղ գունավոր էր, իսկ հիմա հակառակն է` կան շատ գույներ, բայց շուրջն անգույն է:
«Ամեն դեպքում պետք է միշտ պայքարել, օրինակ, մի երևույթ, որ ինձ դուր չի գալիս ես դրա դեմ պայքարում եմ և պատկերացրեք` արդյունքը բոլորովին էլ կարևոր չէ: Ասեմ ավելին` ես անգամ իմ դեմ եմ պայքարում»,-նշում է Եղիազարյանցը:
Իր վավերագրական ֆիլմերի, հին Երևանի ճարտարապետության, հայկական կինոյի և շատ հարցերի շուրջ Օշին Եղիազարյանցի հետ զրուցում ենք Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում, որի ընթացքում ներկայացվում են նաև Օշին Եղիազարյանցի վավերագրական ֆիլմերից հատվածներ, ինչպես նաև հատված Փարաջանովին նվիրված ու նրա մասնակցությամբ «Փարաջան» ֆիլմից:
Զզվում եմ, երբ ազատությունը տալիս են սահմանների մեջ. Օշին Եղիազարյանց
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ more
more
more
more
more
more
more


