▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի շունը ԴԱՏԱՐԿ ՏԵՂԸ ՉԻ ՀԱՉՈՒՄ

Ռուբեն Հայրապետյանի «Նուվել դ’ Արմենի» ամսագրին տված հարցազրույցի վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ առաջին անգամ է մեկ հարցազրույցում հանդիպում անհեթեթությունների այսպիսի բազմության:

«Այնքան, որ արձագանքելն իսկ անհարմար է: Թվում էր, թե անցած 3-4 օրերի ընթացքում Հայրապետյանը պետք է որ հասականար դա (կամ էլ` իրեն պետք է հասկացնեին) և հանդես գար համապատասխան բացատրություննե­րով: Ցավոք, դա տեղի չունեցավ: Արդյունքում Հայրապետյանին այսօր չեն բշտում թերևս միայն կուսակիցներն ու ալարկոտները: «Լռությունը` ոսկի է» ասացվածքը կարծես հենց Հայրապետյանի հա­մար էր մտածված: Շուրջ տասը տարի Ազգային Ժողովի ամբիոնից մի ելույթ չի ունեցել, մեկ էլ հանկարծ «մտքերի» այսպիսի ջրվեժ, այն էլ` քաղաքագիտա­կան-կոնսպիրատիվ շեղումով:

 Ի դեպ` շների մասին: Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը մեկ շուն` «գոլ­դեն ռետրիվեր» ցեղատեսակի, Սիմբա անունով: Այդ շան բնավորության գլխա­վոր առանձնահատկությունն էլ այն է, որ երբեք դատարկ տեղը չի հաչում»,-ասաց Սողոմոնյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին