▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ պիտի հսկողության տա՞կ լինի

Անկախ նրանից, թե Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ինչպես են վերաբերվում Սամվել Բաբայան անձին և քաղաքական գործչին, նա 1993-ից մինչև 1999 թվականները եղել է ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար, իսկ 1997թվականին արժանացել է Արցախի հերոսի կոչմանը: Այս առթիվ armweeklynews.am-ը գրում է. «Արցախի հերոսը և ԼՂՀ բանակի գեներալ-լեյտենանտը պետք է ցմահ անվտանգության երաշխիք ունենա Հայաստանի իշխանությունների կողմից և երկրից երկարատև բացակայության դեպքում նույնպես գտնվի հսկողության տակ:

Մտահոգությունը դիտարկենք հակառակ կողմից: Ադրբեջանն ավելի զգույշ է նման հարցերում և Լեռնային Ղարաբաղում մարտերին մասնակցած իր նախկին բարձրաստիճան զինվորականներին ու ջոկատների հրամանատարներին թույլ չի տա, որ երկրից դուրս մեն մենակ ամիսներ շարունակ բնակվեն որևէ հյուրանոցում: Ադրբեջանցիները միշտ վախ ունեն, որ հայ վրիժառուի ձեռքը փնտրում է այդ անձանց:

Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ Սամվել Բաբայանն այս պահին մեն_մենակ բնակվում է արտերկրի որևէ հյուրանոցում, սակայն մտահոգությունը տեղին է»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին