▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ էր ձեռնտու Հայրիկյանի դեմ մահափորձը

Հայաստանի նախագահական ընտրությունների հանդարտ ընթացքը երեկ ցնցեց թեկնածուներից մեկի՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Փնտրիր նրան, ում ձեռնտու է հանցանքը՝ ասում են քրեագետները։ Կարծեք թե մի բան է քիչ թե շատ որոշակի, որ տեղի ունեցածը քաղաքական տեսանկյունից բացարձակապես ձեռնտու չէր կարող լինել իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանին, քանի որ, ըստ էության, արյունոտվում են այն ընտրությունները, որոնք նա խոստացել էր դարձնել լավագույնը, անցկացնել միջազգային չափանիշներին համաձայն եւ այլն։

Թե ով կամ ովքեր էին մոտիվացված իրադարձությունների նման զարգացման հարցում, արդեն, իհարկե, ենթադրությունների, վերլուծությունների սուբյեկտիվ շրջանակում է, առավել եւս մահափորձի եւ կատարողների մասին հստակ տեղեկատվության բացակայության պայմաններում։ Եվ հետեւաբար, այստեղ պետք չէ շտապել, պետք է հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը»,- գրում է «Ժամանակը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին