▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սատանայական ծիսական կարգեր` «Ազատության» հրապարակու՞մ

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «սատանիստական երեւույթներ» է տեսնում ապրիլի 9-ին «Ազատության» հրապարակում «այլընտրանքային ինաուգուրացիա» անցկացնելու մտադրության մեջ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում «Զոհրաբյանը համոզմունք հայտնել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժման հետևում «կանգնած է աղանդավորական կազմակերպություն»:

«Նրանց թիկունքում, ես արդեն սկսում եմ համոզվել, որ կա ինչ-որ աղանդավոր[ական] կազմակերպությունը, որը հրահրում է և կառավարում է իրենց,- ասել է Զոհրաբյանը` հավելելով, որ դա կարող է լինել «և դրսից, և ներսից»,- Կարծում եմ, որ նման մի կազմակերպություն կա, որ այս մարդկանց չի թողնում, որ սրանք հանգստանան»:

ՀՀԿ-ի փոխնախագահը շարունակել է. «Ի՞նչ է նշանակում, ասենք, Ազատության հրապարակում ինաուգուրացիա անել, Րաֆֆիին ընտրել նախագահ: Սա ինչ-որ սատանայական ծիսական կարգեր են, որոնք հենց աղանդավորության հետ են կապված: Հավասարության, արդարության, ազատությունների լոզունգների տակ տեղի են ունենում քաղաքակրոնական ինչ-որ ծիսակարգեր, որը ես կանվանեի սատանիստական»:

Իսկ Հայ ազգային կոնգրեսին անդամակցող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը այլընտրանքային երդմնակալությունն անիմաստ է համարում, քանի որ այդպիսով անհնար է ճնշում գործադրել իշխանության վրա.

«Նախևառաջ քաղաքական հարթակը պիտի թատերականի չվերածվեր: Մենք սովոր ենք, որ Ազատության հրապարակում մենք հստակ խոսք ենք լսում, ծրագիր ենք լսում: Իշխանությունը իրականում միշտ ամեն ինչ արել է, որ այդ քաղաքական հարթակը վերածվի թատերականի: Եվ այսօր ես տպավորություն ունեմ, որ այն վերածվում է թատերական հրապարակի»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին