▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրամահավաքների ժամանակ սփյուռքահայից փող եք մուրում, բա հիմա ու՞ր եք. Քեսապն այլևս չկա...

«Ու՞ր է ՀՀ արտգործնախարարությունը... ու՞ր են ՀՀ իշխանությունները....

Դրամահավաքների ժամանակ սփյուռքահայից փող եք մուրում... բա հիմա ու՞ր եք...ինչու՞ չեք արձագանքում, օգնության փութում...Թե՞ ձեզ միայն հայության փողերն են անհրաժեշտ....»,-ֆեյսբուքյան էջում գրել է պատմաբան Վահե Անթանեսյանն` արձագանքելով լուրին, ըստ որի Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող հայաբնակ Քեսապի բնակչությունը տարհանվել է Լաթաքիա. Քեսապը անմիջապես սիրիա-թուրքական սահմանի մոտ է:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան զինված խմբավորումներն անցել էին սիրիական սահմանը եւ հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա:

Քեսապը հնագույն գյուղ է, որը, ըստ որոշ ուսումնասիրությունների, հայերով բնակեցված է հայոց արքա Տիգրան Մեծի ժամանակաշրջանից՝ մ․թ․ա․ 1-ին դար:

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քեսապն ու շրջակա հայկական գյուղերը սիրիական պատերազմի երեք տարիների ընթացքում Դամասկոսից մինչև Հալեպ հարյուրավոր հայ ընտանիքների համար անվտանգ ապաստան էին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին