▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ արդեն դատարկ Քեսապից. Տեսեք, թե հայերին դրախտի ինչ կտորից զրկեցին թուրքերը

Համացանցում հայտնվել է տեսանյութ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող հայաբնակ, բայց արդեն հայերի կողմից լքված Քեսապից, որի  բնակչությունը տարհանվել է Լաթաքիա: Քեսապը անմիջապես սիրիա-թուրքական սահմանի մոտ է:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան  զինված խմբավորումներն անցել էին սիրիական սահմանը եւ հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա:

 

 

Քեսապը հնագույն գյուղ է, որը, ըստ որոշ ուսումնասիրությունների, հայերով բնակեցված է հայոց արքա Տիգրան Մեծի ժամանակաշրջանից՝ մ․թ․ա․ 1-ին դար:

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քեսապն ու շրջակա հայկական գյուղերը սիրիական պատերազմի երեք տարիների ընթացքում Դամասկոսից մինչև Հալեպ հարյուրավոր հայ ընտանիքների համար անվտանգ ապաստան էին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին