▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Աբրահամյանը վախեցա՞վ, թե՞ հասկացավ, որ իր հեղինակությունը զրոյական է

Արա Աբրահամյանը վախեցա՞վ, թե՞ հասկացավ, որ իր հեղինակությունը որպես Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար զրոյական է

Օրեր առաջ ՌԴ Պետդումայի պատգամավոր Յարոսլավ Նիլովի` Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հայ եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին ու Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին ուղղված հայտնի ուղերձներից հետո, երեկ արդեն հնչեցին առաջին արձագանքները: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «անհասկանալի է» որակել ՌԴ պետդումայի պատգամավորի պաշտոնական նամակը՝ Ուկրաինայի ՆԳՆ պաշտոնակատար Արսեն Ավակովի վրա ճնշում գործադրելու պահանջով։

«Այն, որ դիմել են մեզ, որ մենք Ռուսաստանի հայերի միության անունից դիմենք Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին, որ նա իր գործողություններն այլ ձեւ կազմակերպի, դա անհասկանալի է մեզ համար»,- ասել է նա, չմոռանալով սակայն հավելել, որ որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ ինքն իր մոտեցումն ունի և ընդունելի է համարում, որ խնդիրը լուծվի բանակցությունների միջոցով ու յուրաքանչյուր զոհը անկախ ազգությունից ցավալի է ու անընդունելի է:

Հասկանալով սակայն, թերևս, որ այս դեպքում գործ ունի ռուսական պետական պաշտոնյայի հետ, Արա Աբրահամյանը չի մոռացել հերթական անգամ նույնիսկ երեսուներկուամյա պատգամավորին հեռահար կերպով հավատարմության երդում տալ, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի է ու իր համար առաջնահերթությունը Ռուսաստանի կայունությունն ու Ռուսաստանի շահն է:

Դժվար է ասել` Արա Աբրահամյանը վախեցավ խառնվել այս գործին, թե հասկացավ, որ իր հեղինակությունը նույնիսկ որպես Համաշխարհային Հայկական կոնգրեսի ղեկավար զրոյական է: Սակայն ինչպես և երևում էր ԻԶՎԵՍՏԻԱ-ի հրապարակումից, պատգամավոր Նիլովը բացառապես ակնկալում է մարդասիրական մոտեցում ու հանուն այդ մարդասիրական մոտեցման հանդես գալ զսպող հայտարարությամբ կամ կոչով, որպեսզի դադարեցվի արյունահեղությունը Ուկրաինայում, որն իրականացվում է Ավակովի ղեկավարած կառույցի կողմից «պատժիչ գործողություններ» անվան տակ:
Առայժմ խնդրին չի արձագանքել Մայր Աթոռը և Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի թեմը:

Հարություն Հարությունյան

Տեսանյութը` azatutyun.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին