▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայի դատարանը բավարարել է Լևոն Հայրապետյանի կալանավորման մասին միջնորդությունը

Մոսկվայի Բասմանի դատարանն այսօր բավարարել է Լևոն Հայրապետյանի կալանավորման մասին միջնորդությունը: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը վկայակոչելով դատարանի մամուլի խոսնակ Աննա Ֆադեևայի խոսքերը.

«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավումը՝ մինչև սեպտեմբերի 15-ը»,-նշել է  Ֆադեևան:

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայի օդանավակայանում ՌԴ իրավապահ մարմինները բերման են ենթարկել աշխարհի ամենահարուստ հայերից մեկին՝ Լևոն Հայրապետյանին։

Նշենք, որ Լևոն Հայրապետյանը հայտնի է ԼՂՀ-ում իրականացրած մի շարք բարեգործական ծրագրերով: Մասնավորապես նրա մեկենասությամբ Արցախում ռազմական ուսումնարան է կառուցվում:

Նա հաճախ է դժգոհություն հայտնել Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ նաև նշելով, թե  «Սերժ Սարգսյանը լավագույնն է վատագույնների մեջ»:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալման փաստին արձագանքել է նրա եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը և գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին