Տասը տարուց ավելի փորձագիտական մակարդակով զբաղվում են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացով ու չեմ հիշում, որ գոնե վերջին տարիներին այսքան ակտիվ օր եղած լիներ կարգավորման գործընթացում: Սահմանային բախումները, զոհերի մասին տեղեկատվությունը, կարծես թե, նիհրից հանեցին միջնորդներին, որոնք նախ-առանձին-առանձին, ապա համատեղ հանդես եկան հայտարարությամբ: ԵԱՀԿ-ի գործող նախագահն ու համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ և հարգել հրադադարը։ Վրեժխնդրությունն ու հետագա բռնությունները միայն կդժվարացնեն երկարատև խաղաղության հասնելու շարունակվող ջանքերը, ընդգծել են նրանք՝ հորդորելով երկու երկրների նախագահներին հնարավորինս շուտ վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, որոնք տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղություն և հաշտեցում բերելու միակ ուղին են։ Ըստ ամենայնի, միջնորդներն այս փուլում առաջնահերթ են համարում՝ նախ նոր պատերազմի կանխումը՝ հասկանալով, որ կարգավորման գործընթացը, բովանդակային առումով, մտել է փակուղի: Օրվա ամենալավատեսական լուրը հայտնեց Հայասատանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ժամեր առաջ հայնտելով, թե միգուցե Սարգսյանն ու Ալիևը արդեն հաջորդ շաբաթ հանդիպեն Սոչիում: Իհարկե, սա նախնական ինֆորմացիա է ու դեռ ադրբեջանական կողմից որևէ արձագանք չի հնչել: Պարզ չէ նաև հանդիպման ձևաչափը. արդյո՞ք դրան մասնակցելու են համանախագահները կամ հյուրընկալող երկրի ղեկավարը, տվյալ դեպքում՝ Վլադիմիր Պուտինը, թե՞ հանդիպումն անցկացվելու է տետատետ սկզբունքով: Եթե հանդիպման նախաձեռնությունը եկել է Մոսկվայից ու Պուտինին հաջողվի դրա միջոցով կանխել ռազմական գործողությունների զարգացումը, դա լավ PR կլինի նրա համար ու փոքր-ինչ կարող է բարելավել ՌԴ նախագահի՝ ուկրաինական իրադարձությունների ֆոնին ստեղծված բացասական իմիջը: Հիմա անիմաստ է խոսել կարգավորման հնարավոր սցենարների մասին, որովհետև առաջնայինն, ինչպես նշեցի, պատերազմի վերսկսման կանխումն է: Իմ ունեցած մասնավոր ինֆորմացիայով՝ եթե Սոչիի հանդիպումն, այնուամենայնիվ, չկայանա, ամսվա կեսերին բարձր մակարդակի հանդիպում կայանալու է Փարիզում՝ արդեն նախագահ Օլանդի միջնորդությամբ: Սա այն դեպքն է, որ տեղին է ասել՝ ինչքան շուտ, այնքան լավ:
Սարգսյանն ու Ալիևը հավանաբար կհանդիպեն Սոչիում՝ մեկ շաբաթից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet