«Այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ իրավիճակը կարող է հանգեցնել փոքր, լոկալ բախումների, բայց լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը դեռևս ցածր է»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով՝ Մեր տարածաշրջանում տարբեր երկների տնտեսական, էնէրգետիկ, քաղաքական շահեր են բախվումներ, բայց այսօր այն իրավիճակը չէ, որ տարածաշրջանային ուժային կենտրոնները փորձեն լարվածություն ստեղծել մեր տարածաշրջանում:
«Անկասկած, Ադրբեջանը միշտ է պատրաստվում պատերազմի: Ասեմ, որ նաև Մեր Զինված ուժերն են միշտ պատրաստվում պատերազմի: Խաղաղությու՞ն ես ուզում` պիտի պատրաստ լինես պատերազմի: Եվ Զինված ուժերը հենց ստեղծված են մեր հայրենիքի սահմանները պաշտպանությունն իրականացնելու համար: Մեր հասարակությունը, ժողովուրդը` բոլորս միասին պիտի պատրաստ լինենք:
Խոսելով հակառակորդի կորուստների մասին նախարարը նշեց, որ ադրբեջանական կողմն ունի 8-9 անգամ ավել զոհեր:
Կարող եք նաև կարդալ՝
Մեր ստորաբաժանումները կանխել են հակառակորդի 20-ից ավելի դիվերսիաներ. Սեյրան Օհանյան
Նախագահների հնարավոր հանդիպումից հետո լիարժեք խաղաղություն ակնկալելը քիչ հավանական է
Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք այսօր չկա. Սեյրան Օհանյան