▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգսյանն ավելի ծրագրային էր, Աբրահամյանն ավելի պրագմատիկ


«Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողությունն էի նայում քիչ առաջ: Արարողությանը մասնակցում էր ու ելույթ ունեցավ վարչապետն, ու ես համոզվեցի, որ Հովիկ Աբրահամյանը բնավորություն մի կարևոր գիծ ունի. նա կաբինետային գործիչ չէ, շատ է լինում մարզերում, հեշտ է շփվում հասարակական տարբեր խմբերի հետ:Մի խոսքով, ավելի անմիջական է, ինչով էլ լրացնում է այն բացը, որ կոչվում է ծրագրային քաղաքականության բացակայություն:

Նախկին վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը, կոնկրետ արժեքների ու սկզբունքների կրող էր, ծրագրերի հարցում գրեթե չէր գնում կոմպրոմիսների, սակայն երբեմն այնպիսի տպավորություն էր, որ վիրտուալ Հայաստանի վարչապետ էր՝ իրականությանն իր աշխատասենյակի պատուհանից նայող:

Արգամիչն ու Սուրենիչը տարբեր մարդիկ են. նրանցից որի՞ տեսակն է ավելի օգտակար վարչապետության համար՝ ցույց կտա ժամանակը: Ի վերջո, վարչապետի ու կառավարության աշխատանքի լավագույն ցուցիչը սովորական մարդու կյանքի որակն է... Իսկ այդ առումով՝ որևէ վարչապետ հպարտանալու առիթ դեռ չունի:

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին