▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանի երդմնակալության արարողությանը ՀՀ-ն ամենացածր մակարդակով է մասնակցում.Թուրքագետ

Տեղի ժամանակով 14:00-ին տեղի կունենա Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Ներկա է լինելու մոտ 75 երկրի ներկայացուցիչ` նախագահների, վարչապետերի, արտաքին գործերի նախարարների մակարդակով: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Էրդողանի երդմնակալությանը ներկա լինելու փաստին, թուրքագետը նշեց, որ  ՀՀ-ն ամենացածր մակարդակով է մասնակցում.

«Առհասարակ, նման միջոցառումների ժամանակ մասնակիցները, թեկուզ ոտքի վրա, միմյանց հանդիպելու, զրուցելու հնարավորություն են ունենում: Եվ, եթե, ասենք ՀՀ փոխարտգործնախարարը մասնակցեր, Հայաստանի պատվիրակությունը կմեկուսանար: Օրինակ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ՀՀ փոխարտգործնախարարի հետ չէր զրուցի»,-ասաց Հակոբ Չաքրյանը:

Ինչ վերաբերում է ընդհանրապես այս արարողությանը չմասնակցելուն, թուրքագետը նկատեց, որ քաղաքականության  մեջ խռովել չկա (նկատի ունի վերջերս Էրդողանի կողմից իր հայ լինելու հանգամանքը հերքելն ու դա ոչ պատվաբեր համարելը.-հեղ.).

«Սա առաջին դեպքն է, որ Թուրքիան երդմնակալության արարողությանը ՀՀ պատվիրակությանն է հրավիրել, պետք չէ Էրդողանի բանավոր խոսքը հիմք ընդունել: Եթե չմասնակցեինք` պետք է նշվեր, թե ինչու, ավելին, կսահմանափակվեր ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից  Թուրքիայի վրա ճնշում գործադրելը: Թուրքիան կասի` հրավիրեցին, չեկան: Կսկսեն Հայաստանի վրա էլ ճնշում գործադրել»,-հավելեց թուրքագետը:

Անի Կարապետյան

Տեղի ժամանակով 14:00-ին տեղի կունենա Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Ներկա է լինելու մոտ 75 երկրի ներկայացուցիչ` նախագահների, վարչապետերի, արտաքին գործերի նախարարների մակարդակով:  Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Էրդողանի երդմնակալությանը ներկա լինելու փաստին, թուրքագետը նշեց, որ  ՀՀ-ն ամենացածր մակարդակով է մասնակցում.
«Առհասարակ, նման միջոցառումների ժամանակ մասնակիցները, թեկուզ ոտքի վրա, միմյանց հանդիպելու, զրուցելու հնարավորություն են ունենում: Եվ, եթե, ասենք ՀՀ փոխարտգործնախարարը մասնակցեր, Հայաստան պատվիրակությունը կմեկուսանար: Օրինակ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ՀՀ փոխարտգործնախարարի հեը չէր զրուցի»,-ասաց Հակոբ Չաքրյանը:
Ինչ վերաբերում է ընդհանրապես այս արարողությանը չմասնակցելուն, Թուրքագետը նկատեց, որ քաղաքականության  մեջ խռովել չկա (նկատի ունի վերջերս Էրդողանի կողմից իր հայ լինելու հանգամանքը հերքելն ու դա ոչ պատվաբեր համարելը.-հեղ.)
«Սա առաջին դեպքն է, որ Թուրքիան երդմնակալության արարողությանը ՀՀ պատվիրակությանն է հրավիրել, պետք չէ Էրդողանի բանավոր խոսքը հիմք ընդունելԵթե չմասնակցենք` պետք է նշվի, թե ինչու, ավելին, կսահմանափակվեր ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից  Թուրքիայի վրա ճնշում գործադրելը: Թուրքիան կասի` հրավիրեցին, չեկան: Կսկսեն Հայաստանի վրա էլ ճնշում գործադրել»,-հավելեց թուրքագետը:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին