▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանապետի իրավագիտակցության մակարդակը «պեպելնիցայի» մակարդակից բարձր չի լինում. galatv.am

galatv.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ թեժ աշնան վերաբերյալ շաբաթ օրն արած հայտարարությանը ասել է. «Կարծում եմ, որ սառը ցնցուղի կարիք ինքն ունի, որովհետեւ իր հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք գտնվում են շատ ջղագրգիռ վիճակում, վախեցած: Մի կողմից սա իհարկե կարելի է ուրախացնող երեւույթ համարել, որովհետեւ իշխանությունները բոլորից ավելի լավ գիտեն ժողովրդի տրամադրությունները եւ գիտեն, թե ինչքան մեծ է դժգոհությունը եւ ինչ մեծ հանրահավաք է սպասվում»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ մյուս կողմից սա նշանակում է, որ այս իշխանությունների եւ մասնավորապես ոստիկանապետի իրավագիտակցության մակարդակը «պեպելնիցայի» մակարդակից բարձր չի լինում:

Հիշեցնենք, որ Վ. Գասպարյանն ասել էր, թե «թեժ աշնան» համար կան սառը ցնցուղներ, իսկ եթե դրանք էլ չեն օգնում, կարող են կազմակերպել ավելի թեժ աշուններ:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին