▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչու եք Սերժ Սարգսյանից ակնկալում , որ նա կթողի Հայաստանի ղեկավարումը

Ինչ ե՞ք կպել Դաշնակցությունից

 

Իշխող ՀՀԿ-ում կուսակցության ղեկավարի փոփոխություն երբեք չի եղել, եթե չեն վաճանվել նրա առաջանորդները: Ստեղծման օրվանից ՀՀԿ-ի առաջնորդը Աշոտ Նավասարդյանն էր, նրա վախճանվելուց հետո առաջնորդ դարձավ Վազգեն Սարգսյանը, նրա սպանությունից հետո՝ Անդրանիկ Մարգարյանը, նրա մահից հետո՝ Սերժ Սարգսյանը:

Բարգավաճ Հայաստանի առաջնորդը այս կուսակցության ստեղծման օրվանից՝ 2004-ից, Գագիկ Ծառուկյանն է:

Ժառանգության առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է կուսակցության ստեղծումից ի վեր՝ 2002-ից:

Օրինաց Երկրի առաջնորդը ստեղծման օրվանից՝ 1998-ից, անփոփոխ Արթուր Բաղդասարյանն է:

ՀԱԿ-ի առաջնորդը ստեղծման օրվանից Լևոն Տեր-Պետրոսյանն է:

Հետևաբար, անբնական չէ, երբ ՀՅԴ-ի անփոփոխ առաջնորդ է նաև Հրանտ Մարգարյանը, արդեն 15 տարի:

Այնպես որ, եթե Հայաստանում կուսակցությունների ներսում տեղի չի ունենում իշխանափոխություն (եթե չեն մահանում նրա առաջնորդները), ապա ի՞նչու եք Սերժ Սարգսյանից ակնկալում , որ նա կթողի Հայաստանի ղեկավարումը կամ հայ ժողովրդի կեղեքումը:

Այսինքն, դուք ձեր ներսում ավտորիտար եք, ուզում եք երկիրը լինի ժողովրդավա՞ր: Այդպես չի լինում...

 

 

 

Թաթուլ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին