▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետո՞, խի՞

ԱԺ-ում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը խոսքն ոււղելով Վարդան Այվազյանին՝ ասաց, որ եթե մի բան են ասում, ապա պետք է քննարկվի:

«Դնում քվեարկում եք՝ երկու ամիս հետո հետ եք բերում օրենքը: Հետո՞, խի՞: Շրջանառության հարկը շատ կարևոր է: Մենք վաղ թե ուշ ստիպված կլինենք ամբողջ ավելացված արժեքի հարկը հանել, մտցնել շրջանառության հարկ: Աշխարհի տնտեսական զարգացման իրադարձությունները ցույց են տալիս, որ  20-րդ դարի 50-70-ական թվականներին մասնագիտացման կոպերացման միտումները փոխարինվում են ինտեգրացիոն միտումներով: Այսօր մեկ բջջային հեռախոսն իրենից ներկայացնում է արտադրական ինտեգրացիա: Հայաստանի տնտեսության իդեալական մոդելը կլիներ սա.փոքր բիզնես՝ 5-6 տոկոս շրջանառության հարկ, խոշոր բիզնես՝ 10-12 տոկոս: Մենք հիմա ինչքան էլ լավ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ, նա չի արտադրի որևէ արտադրանք ու ինչ-որ դետալի արտադրությունը Հայաստանին հանձնարարի: Սա բացառված է»,-նկատեց պատգամավորը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին