▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ-թուրքական արձանագրությունները շարունակում են մնալ Թուրքիայի օրակարգում.Թուրք նախարար

 

Թուրքիայի Եվրաինտեգրման հարցերով նախարար և Եվրամիության (ԵՄ) անդամակցության գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրն Իտալիայում հանդիպել է իտալացի գործընկերոջ Պաոլո Ջենտիլոնիի հետ: Հանդիպումից հետո Բոզքըրը խոսել է լրագրողների հետ՝ ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերություններին: Թուրք նախարարնը հերքելով այն փաստը, որ 1915 թվականին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն, ասել է, որ Թուրքիայի պատմության մեջ ոչ մի ամոթալի դեպք չի եղել:
Բոզքըրը խոսել է Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի մասին, որը քննարկման է դրվելու ապրիլի 15-ին: 
Թուրքական «Հյուրիյեթ» թերթի տեղեկացմամբ՝  նախարարը ցանկություն է հայտնել, որ ԵԽ որոշումը հիմք չդառնա այս խնդրի հետագա շարունակման համար: «Մենք ակնկալում ենք հակառակ որոշումներ, որոնք կօգնեն  մեզ այս ամենը անցյալում թողնել և  հիմք կդառնան, որպեսզի մարդիկ խաղաղության մեջ ապրեն և ապագա կառուցեն»:
Նա  կրկնել  է թուրք մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի դարձած հայտարարությունը, թե հարցը պետք է թողնել, պատմաբաններին, որոնցից կազմված հանձնաժողովի որոշումը Թուրքիան պատրաստ է ընդունել:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ Բոզքըրն ընդգծել է, որ հայ-թուրքական արձանագրությունները  շարունակում են մնալ Թուրքիայի օրակարգում, իսկ Հայաստանն այն հետ է կանչել խորհրդարանից:  Բոզքըրը հայկական կողմին մեղադրել է գործընթացը կասեցնելու մեջ:
«Այդ փաստաթղթերի տակ դրված է մեր այժմյան վարչապետի ստորագրությունը, ով այն ժամանակ արտգործնախարար էր: Այդ գործընթացը տեղի է ունեցել մեր նախագահի համաձայնությամբ: Սակայն հայկական կողմը, ցավոք, գործընթացը կասեցրել է: Համոզված եմ, որ  անձնական զգացումների փոխարեն դատողությունը կհաղթի: Հակառակ դեպքում ԵԽ  որոշումը պարզապես թղթի կտոր կլինի»,-ասել է նախարարը:

ermenihaber-ը գրում է.Թուրքիայի Եվրաինտեգրման հարցերով նախարար և Եվրամիության (ԵՄ) անդամակցության գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրն Իտալիայում հանդիպել է իտալացի գործընկերոջ Պաոլո Ջենտիլոնիի հետ: Հանդիպումից հետո Բոզքըրը խոսել է լրագրողների հետ՝ ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերություններին: Թուրք նախարարը հերքելով այն փաստը, որ 1915 թվականին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն, ասել է, որ Թուրքիայի պատմության մեջ ոչ մի ամոթալի դեպք չի եղել:

Բոզքըրը խոսել է Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի մասին, որը քննարկման է դրվելու ապրիլի 15-ին: Թուրքական «Հյուրիյեթ» թերթի տեղեկացմամբ՝  նախարարը ցանկություն է հայտնել, որ ԵԽ որոշումը հիմք չդառնա այս խնդրի հետագա շարունակման համար: «Մենք ակնկալում ենք հակառակ որոշումներ, որոնք կօգնեն  մեզ այս ամենը անցյալում թողնել և  հիմք կդառնան, որպեսզի մարդիկ խաղաղության մեջ ապրեն և ապագա կառուցեն»:Նա  կրկնել  է թուրք մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի դարձած հայտարարությունը, թե հարցը պետք է թողնել, պատմաբաններին, որոնցից կազմված հանձնաժողովի որոշումը Թուրքիան պատրաստ է ընդունել:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ Բոզքըրն ընդգծել է, որ հայ-թուրքական արձանագրությունները  շարունակում են մնալ Թուրքիայի օրակարգում, իսկ Հայաստանն այն հետ է կանչել խորհրդարանից:  Բոզքըրը հայկական կողմին մեղադրել է գործընթացը կասեցնելու մեջ:«Այդ փաստաթղթերի տակ դրված է մեր այժմյան վարչապետի ստորագրությունը, ով այն ժամանակ արտգործնախարար էր: Այդ գործընթացը տեղի է ունեցել մեր նախագահի համաձայնությամբ: Սակայն հայկական կողմը, ցավոք, գործընթացը կասեցրել է: Համոզված եմ, որ  անձնական զգացումների փոխարեն դատողությունը կհաղթի: Հակառակ դեպքում ԵԽ  որոշումը պարզապես թղթի կտոր կլինի»,-ասել է նախարարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին