▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալիպոլիի վերաբերյալ գրառումներն ու հրապարակումները զիջել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմաներին

Թուրքական ռազմաարդյունաբերական ընկերություններից մեկը ներգրավված է համացանցում ու հատկապես սոցիալական ցանցերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակումների տեխնիկական մշտադիտարկման և բազմամակարդակ վերլուծության գործում: «Պաշտպանական տեխնոլոգիաների և ինժեներիայի» ընկերությունը (STM) հատուկ ծրագիր է մշակել, որն իրականացրել է սոցիալական ցանցերում ցեղասպանության թեմայով գրառումներն ու հրապարակումները: Ապրիլի 18-28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված մշտադիտարկումն ամբողջացվել է զեկույցի մեջ: Մասնավորապես 10-օրյա այդ ժամանակահատվածում ուսումնասիրվել է Twitter-ում թուրքերեն և անգլերեն լեզուներով հրապարակումների ողջ հոսքը և իրականացվել «զգացմունքային անալիզ» և կազմվել «զգացմունքային փոփոխության գրաֆիկը»: Ըստ այդ ուսումնասիրության` տարբեր քաղաքական ու պետական գործիչների ելույթներն ու հայտարարությունները ազդել են համացանցում «զգացմունքային ֆոնի» վրա: Նշվում է նաև, որ սոցիալական ցանցերում Գալիպոլիի 100-ամյակի վերաբերյալ գրառումներն ու հրապարակումները զիջել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմաներին և Գալիպոլին ետին պլան էր մղվել:

Լևոն Հովսեփյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին