▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման, ալարո՞ւմ եք խոսեք. վարչապետի դիտողությունն ԱԺ նախագահի որդուն

168.am-ը գրում է.

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Երևանի Մամիկոնյանց փողոց թիվ 60 հասցեում գտնվող՝ 169.700 դրամ սկզբնական արժեքով 3910.6 քառ. մետր մակերեսով շենքը շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը կնվիրվի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսա­րան» հիմնադրամին:

Նախագիծը կառավարությունում ներկայացրեց կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ով նշեց, որ նախագիծը ներկայացվում է՝ ելնելով «համալսարանում միջազգային կրթական գործունեության ընդլայնման և գործառույթների ավելացման անհրաժեշտությունից»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դիմելով նրան, ասաց, թե պարզ չբացատարեց, որպեսզի մարդիկ հասկանան: «Հանրակացարան են ուզում, որ բժշկական համալսարանն ունենա, որպեսզի Հնդկաստանից ուսանողները գան և կարողանան այնտեղ ապրել: Պարզ պիտի բացատրեք, որ մարդիկ իմանան: Ամեն անգամ բոլորիդ ասում եմ նույն բանը»:

«Դե ասա, ծրագրի մասին խոսի, հիմա մարդկանց մտքներով ինչ կանցնի՝ ինչի համար են վաճառում և այլն: Պարզ խնդիր էր, բացատրեք, որ խնդիր է դրված նախագահի կողմից՝ այդ հարցը լուծելու: Պիտի ասե՞ք, թե՞ չէ, Արման, ես չեմ հասկանում էլի, ալարում եք խոսեք»

 Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին