▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք մասնագետների խումբը տեսչական այց կկատարի Հայաստան

 

«Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» (ԵՍԶՈւ) շրջանակում թուրքական կողմի ղեկավարությամբ 2015թ. հոկտեմբերի 11-14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում  իրականացվելու է տեսչական այց և համապատասխան ստուգում:
Թուրքական «cihan» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) կայքում տեղ գտած հայտարարությունը, նշում է, որ  թուրքական դիտորդական խմբի կողմից իրականացվող ստուգայցին մասնակցելու է նաև Սլովակիայից  ժամանած մասնագետ:
Նշենք, որ վերոհիշյալ պայմանագիրը սպառազինությունների վերահսկման իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթ է, որի նպատակը եվրոպական տարածաշրջանում սովորական սպառազինությունների հետ կապված մարտահրավերները ու մտահոգություն առաջացնող խնդիրները նվազագույնի հասցնել: Այդ փաստաթուղթը պահանջում է ռազմական տեղեկատվության ընթացիկ և տարեկան փոխանակում, ինչպես նաև ներառում է հավաստագրման, սպառազինությունների կրճատման և տեսչական ստուգումների իրականացման մասին դրույթներ:
Հայաստանն իր հերթին տեսչական այցեր է իրականացնում ԵՍԶՈՒ պայմանագրի անդամ պետություններում, այդ թվում` Թուրքիայում: Ընդհանուր առմամբ, 1993 թվականից սկսած Հայաստանը տեսչական այցեր է իրականացրել Հունաստանում, Թուրքիայում եւ այլ երկրներում, ինչպես նաեւ մասնակցել է Բուլղարիայում, Ուկրաինայում, Մեծ Բրիտանիայում, Մոլդովայում եւ այլ երկրներում իրականացված բազմազգ տեսչական ստուգումներին: 
Աղբյուր`    Ermenihaber

«Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» (ԵՍԶՈւ) շրջանակում թուրքական կողմի ղեկավարությամբ 2015թ. հոկտեմբերի 11-14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում  իրականացվելու է տեսչական այց և համապատասխան ստուգում:

Թուրքական «cihan» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) կայքում տեղ գտած հայտարարությունը, նշում է, որ  թուրքական դիտորդական խմբի կողմից իրականացվող ստուգայցին մասնակցելու է նաև Սլովակիայից  ժամանած մասնագետ:

Նշենք, որ վերոհիշյալ պայմանագիրը սպառազինությունների վերահսկման իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթ է, որի նպատակը եվրոպական տարածաշրջանում սովորական սպառազինությունների հետ կապված մարտահրավերները ու մտահոգություն առաջացնող խնդիրները նվազագույնի հասցնել:

Այդ փաստաթուղթը պահանջում է ռազմական տեղեկատվության ընթացիկ և տարեկան փոխանակում, ինչպես նաև ներառում է հավաստագրման, սպառազինությունների կրճատման և տեսչական ստուգումների իրականացման մասին դրույթներ:Հայաստանն իր հերթին տեսչական այցեր է իրականացնում ԵՍԶՈՒ պայմանագրի անդամ պետություններում, այդ թվում` Թուրքիայում: Ընդհանուր առմամբ, 1993 թվականից սկսած Հայաստանը տեսչական այցեր է իրականացրել Հունաստանում, Թուրքիայում եւ այլ երկրներում, ինչպես նաեւ մասնակցել է Բուլղարիայում, Ուկրաինայում, Մեծ Բրիտանիայում, Մոլդովայում եւ այլ երկրներում իրականացված բազմազգ տեսչական ստուգումներին: 

Աղբյուր`    Ermenihaber

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին