▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինան ցանկանում է, որ Թուրքիան մասնակցի Ղրիմի բանակացություններին

Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը հայտարարել է, որ Ղրիմի հակամարտության շուրջ նախատեսվող բանակցություններին պետք է մասնակցի նաև Թուրքիան։ Թուրքական «Milliyet» թերթի տեղեկացմամբ՝ Ուկրաինայի արտգործնախարարը պատրաստվում է փետրվարի 13-ին կայանալիք Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպման ժամանակ, օրակարգ բերել նաև Ղրիմի հարցը։ Կլիմկինը կարծում է, որ անհրաժեշտ է միջազգային հարթակում բանակցություններ սկսել Ղրիմի հիմնախնդրի շուրջ։ Այս բանակացություններին, ըստ արտգործնխարարի, պետք է մասնակցեն միջագային կառույցները և Թուրքիան։

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին