▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես նման կարծիք երբևէ չեմ հայտնել. Լևոն Սարգսյանը՝ եղբոր պաշտոնավարման մասին

«Ես նման կարծիք երբևէ չեմ հայտնել, դուք սխալվում եք»,-ասել է ՀՀ նախագահի  եղբայր  Լևոն Սարգսյանը լրագրողներին, որոնք հետաքրքվում էին, թե արդյոք նա շարունակո՞ւմ է կարծել, որ Սերժ Սարգսյանը  պետք է մնա Հայաստանի  ղեկավարի պաշտոնում:

«Ես ասել եմ կուսակցության ղեկավար»,- իր խոսքը եզրափակել է Լևոն Սարգսյանը՝ հակադարձելով լրագրողների պնդումներին:

Նշենք, որ Լևոն Սարգսյանը նույնպես մասնակցում էր նախագահականում այսօր կազմակերպված քննարկմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին