▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաակաշվիլին Ավակովին առաջարկել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնը

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը վստահեցնում է, որ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին առաջարկել է իրեն գլխավորել կառավարությունը: «Ի դեպ, Սաակաշվիլին մի քանի օր առաջ` նախքան ինձ հրապարակայնորեն գող անվանելը և իր արարքի դիմաց ջրով բաժակով հյուրասիրվելը, նստած էր իմ աշխատասենյակում և առաջարկում էր պայմանավորվել` ես լինեմ վարչապետ, իսկ ինքը` առաջին փոխվարչապետ։ Ես հարցրի` ինչո՞ւ: Իսկ նա պատասխանեց` «Ես կարծում եմ, որ վարչապետ պետք է լինի Ազգային ճակատի ներկայացուցիչը։ Կամ Տուրչինովը, կամ դու, չէ՞ որ դու ամենահաջողակ նախարարն ես»»,- ասել է Ավակովը: Նախարարը հայտնել է նաև, որ հրաժարականի դեպքում էլ չի հեռանա քաղաքականությունից, գրում է Корреспондент-ը։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին խորհրդակցության ժամանակ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ջրով բաժակը շպրտել էր Սաակաշվիլիի վրա։ Նա 1+1 հեռուստաալիքին տված հարցազրույցում բացատրել էր, թե ինչու է դա արել։ Ավակովը, մասնավորապես, ասել էր. «Բարոյականության մի նորմատիվ կա, որն իմ մեջ սերմանել են ծնողներս: Եթե մարդ առանց քաշվելու և լկտիաբար նվաստացնում է ինձ՝ որպես տղամարդու, հրապարակավ, ես էլ պետք է հրապարակավ պատասխան տամ: Ես այդչափ էմոցիոնալ եմ արձագանքել, որպեսզի չխփեմ այդ մարդուն»:

 

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին