▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը մեր տղաների արյան հաշվին իր զենքի գովազդն է անում

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանի կարծիքով՝ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձնազերծած ագրեսիայի  պայմաններում պատային իրավիճակ է ստեղծվել.

Տեղի է ունեցել արմատական մի բան, որի մասին Ադրբեջանը խոսում էր տարիներ շարունակ: Խոսքը ագրեսիայի ու ահաբեկչության մասին է,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի խոսքով էլ՝ բանակցային գործընթացն արդեն դադարեցվել է և մեղավորն Ադրբեջանն է.

«Հիմա հարցն այն է, թե ո՞ր ուժն է կարող զսպել Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը հստակ նպատակ ունի՝ հարցը լուծել ռազմական ճանապարհով՝ օգտագործելով ընկեր միջազգային կազմակերպությունների աջակցությունը»:

Շարունակելով վերջինին՝ Արտակ Դավթյանը հավելեց.

«Ադրբեջանին սանձողը միայն մենք ենք: Խոսք է գնում փոխզիջումների մասին, մենք արդեն արել ենք դա: ԼՂՀ անվտանգությունն ապահովելու համար հայկական կողմն առավելագույնը պետք է անի»: 

Հովհաննես Իգիթյանը ցավ հայտնեց, որ մինչ օրս ՌԴ-ն շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին.

«Ավելին, անընդհատ ասում է, որ դա բիզնես է ու որպես PR պետք է ցույց տա, որ այն իրոք հզոր զենք է և սա՝ մեր տղաների արյան հաշվին: Պետք է դիմել Ռուսաստանին՝ պահանջելով դադարեցնել զենքի տրամադրման ու ուսուցման գործընթացը»,-նշեց ՀՀՇ վարչության անդամը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին