▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձեւում հիշատակում կլինի նաեւ Գերմանիայի մեղսակցության մասին

Գերմանիայի Բունդեսթագում ներկայացվելիք Հայոց ցեղասպանության մասին բանաձեւում հիշատակում կլինի նաեւ Գերմանիայի մեղսակցության մասին:

Այս մասին հայտնում է France-Presse-ը:

Բանաձեւում հստակ օգտագործվում է ցեղասպանություն եզրը: «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին». այսպես է վերնագրված բանաձեւը: Բանաձեւը քվեարկության կդրվի եկող շաբաթ Բունդեսթագում:

Հայերի մասին փաստաթղթում մասնավորապես ասվում է. «Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջման, էթնիկ զտման, տեղահանությունների, իրական ցեղասպանության օրինակ է, որոնցով սարսափելիորեն նշանավորվեց 20-րդ դարը:

Բանաձեւի նախագծում ասվում է, որ Գերմանական կայսրությունը մասնակի պատասխանատվություն է կրում այդ իրադարձությունների համար:

«Բունդեսթագը ճանաչում է Գերմանիայի առանձնահատուկ պատմական պատասխանատվությունը: Դա ներառում է նաեւ Հայաստանին եւ Թուրքիային աջակցելու գործընթացը, որի արդյունքում նրանք պետք է անցյալը հետեւում թողնեն եւ զբաղվեն փոխըմբռնման եւ հաշտեցման ուղիներ որոնելով»,- ասված է փաստաթղթում:

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին