▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարծում, որ ժամանակը սուպերմենների կարիք ունի.Հրանտ Մարգարյանը`Սամվել Բաբայանի վերադարձի մասին

 

 

Armlur.am-ը գրում է.ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բնական է համարում, որ իր կուսակից, Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մտադիր է հեռանալ քաղաքականությունից: «Ես բնական եմ համարում,  որ նա որոշել է հեռանալ ակտիվ քաղաքականությունից:  Նրա հետ անձամբ այդ մասին չեմ խոսել», – այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը: Անդրադառնալով Սամվել Բաբայանի վերադարձին, Մարգարյանը նշեց.

«Վերադարձել է՝ լավ է արել: Ես չեմ կարծում, որ դա ռազմական նշանակություն ունի, բայց ընդհանրապես չեմ կարծում, որ ժամանակը սուպերմենների կարիք ունի», – ասաց Հ.Մարգարյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին