▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան ներողություն չի խնդրում այնպես, ինչպես պահանջում է Ռուսաստանը

«Նամակային դիվանագիտությունը ցույց տվեց, որ սա նախօրոք պատրաստված շահավետ փոխզիջումների տարբերակ էր: Ակնհայտ էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները վաղ թե ուշ պետք  է կարգավորվեին, որովհետև այն քաղաքականությունը, որ վերջին շրջանում սկսեց իրականացնել Թուրքիան՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում, պայմանավորված էր աշխարհաքաղաքական արդի գործընթացներով և իրողություններով, որոնք ազդեցին և ստիպեցին, որ կողմերը գնան հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ սիրիական հիմնախնդրի հետ կապված՝ Թուրքիայի քաղաքականությունը ձախողվել էր և այս համատեքստում ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումն ավելի էր մարտահրավերներն ու ռիսկերը առարկայական դարձնում:

«Աշխարհաքաղաքական առումով Թուրքիայի համար Ռուսաստանը միշտ կարևոր գործոն է, չնայած դրան հարաբերությունները շատ դանդաղ կկարգավորվեն, որովհետև լուրջ հակասություննեը շարունակում են մնալ: Բայց, այդուհանդերձ, կարգավորման հարցում առաջինը կընտրեն տնտեսության ոլորտը»,-նշեց թուրքագետը:

Խոսելով հատուցման մասին,  Լևոն Հովսեփյանը նկատեց.

«Ինձ համար տարօրինակ էր նամակի բովանդակությունը, որովհետև միջպետական հարաբերությունների մակարդակով եթե դիտարկենք, ապա Թուրքիան քաղաքական ներողություն չի հայցել.այստեղ որոշակի լղոզվածություն կա, նույնը և հատուցման դեպքում: Հատուցում կլինի,  եթե սպանված օդաչուի ընտանիքը դիմի: Այսինքն, Թուրքիան ներողություն չի խնդրում, չի հատուցում այնպես, ինչպես պահանջում է Ռուսաստանը»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին