▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եմ, երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը. Էդուարդ Շարմազանով

armtimes.com-ը գրում է.  Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որտեղ անդրադարձ է կատարվել նոյեմբերի 26-ին սպասվող ՀՀԿ 16-րդ համագումարին, ԱԺ-ում կառավարության ծրագրի հաստատմանը, ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողվի արդյունքներին: Այս մասին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ԳՄ նիստը քվեարկել եւ հաստատել է ՀՀԿ-ի՝ նոյեմբերի 26-ին կայանալիք 16-րդ համագումարի օրակարգը: Օրակարգը հետեւյալն է՝

1.ՀՀԿ նախագահի հաշվետվություն

2.ՀՀԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն

3.ՀՀԿ-ի ծրագրում եւ կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունում

4.ՀՀԿ նախագահի ընտրություն

5.ՀՀԿ ԳՄ անդամների ընտրություն

6.ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողի անդամների ընտրություն

7.ՀՀԿ 16-րդ համագումարի բանաձեւի ընդունում:

Կայքի  հարցին՝ ըստ ՀՀԿ-ի կանոնադրության՝ համագումարի օ՞րն են կուսակցության նախագահի թեկնածուներ առաջադրվում, թե ոչ, եւ Սերժ Սարգսյանից բացի արդյոք կան այլ թեկնածուներ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է եւ կարծում եմ, երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կուսակցության նախագահին միշտ ընտրել են համագումարի օրերին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին