▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լավ է, որ գոնե «վեցնոց» չեն, «յոթնոցի» հավակնություն ունեցող մարդիկ են». Հայրիկյանը՝ «Ելք»-ի մասին

«Հայաստանում ընտրություններ չեն լինելու, լինելու է հերթական խեղկատակությունը: Թող դա անեն առանց մեզ: Խեղկատակություն ամեն մի խելապակաս կարող է անել: Բոլոր կուսակցությունները մենակ են, բայց հանուն նպատակի մենք պատրաստ էինք լուրջ դաշինք ստեղծել. «Ելք»-ի մարդիկ ասացին, որ ժամանակը չհերիքեց: Գիտե՞ք՝ ինչպես է. եթե ես ուզում եմ մի բան անել, և գիտեմ, որ դա կարևոր է, պետք է անեմ ու հետո ասեմ, որ ժամանակը չհերիքեց: Իրենք հենց սկզբից ունեին նախատրամադրվածություն:

Իրենք էլ «յոթնոց» են. լավ է, որ գոնե «վեցնոց» չեն, «յոթնոցի» հավակնություն ունեցող մարդիկ են: Զրո: Մեր ազգին պետք էր 51-55 տոկոս ունեցող դաշինք, իսկ սրանք դեռ իրենց ծրագրերը պետք է քննարկեն: Գոնե հիմնական նպատակն ազդարարեք: Մենք հենց սկզբից՝ դեռ նոյեմբերից ասել ենք՝ եկեք համախմբվենք և Հայաստանում ժողովրդավարություն հաստատենք, որն է՝ ապօրինի Սահմանադրության չեղարկումն ու նոր ընտրությունը»,-այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին