▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդիս մեծ կարողություններ ունի.Գալուստ Սահակյան

Ազգային ժողովի նախագահ Գալուստ  Սահակյանն այսօր ԵԿՄ համագումարից առաջ լրագրողների հետ զրուցում անդրադառնալով որդու՝ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  նախագահ  Արման  Սահակյանի՝ ՀՀԿ ռեյտինգային  ցուցակով առաջադրվելուն, ասաց, որ երբեք չի ցանկացել, որ իր որդիները զբաղվեն քաղաքականությամբ։

«Երբեք չեմ ցանկացել, որ իմ որդիները քաղաքական գործիչներ դառնան: Արման Սահակյանը կարծում եմ, որ Աջափնյակում բավական մեծ կարողություններ ունի, և ընդհանրապես, քաղաքում և մեր երկրում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արման Սահակյանը խորհրդարանական ընտրովիություններին մասնակցելու է թիվ 2 ընտրատարածքից, որն ընդգրկում է Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական  շրջանները, որտեղ ՀՀԿ-ից առաջադրվել են նաև Հանրապետական Արտակ Սարգսյանը, Ալբերտ Երիցյանը, Արման Բաբլոյանը, Արթուր Գևորգյանը և այլք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին