▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծառուկյան» դաշինքը երեկ ցույց տվեց, որ ընդդիմադիր չէ

«6-րդ գումարման ԱԺ-ն ոչնչով չի տարբերվելու նախորդ ԱԺ-ից՝ միայն  6  խմբակցության փոխարեն  4 խմբակցություն է, իսկ  131 պատգամավորի փոխարեն՝ 105»,-համոզված է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Ունենք այն, ինչ ունենք: Ռեյտինգային թեկնածուները որևէ կապ չունեն քաղաքական դաշտի, քաղաքական կերպարի հետ»,-նշեց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է նոր խորհրդարանում երդմանը չմասնակցած պատգամավորներին՝(«Ելք» Կարեն Քոչարյանը նկատեց.

«Դա ձևական է: Ի՞նչ է, երդվողները մի հատ էլ ասել են պապայի արև՞: Մեկը լեզուն է կծել, մյուսն էլ խաչ է արել: 25 տարի է՝ այդպես ենք ապրել, դրա համար էլ այս վիճակում ենք»:

Շարունակելով վերջինին՝ քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը նշեց.

«Այդ երդումը ծիսակատարություն է: Լինում է սովորույթ, որը դառնում է ավանդույթ, որից ծնվում է ծեսը, իսկ մենք միայն ծեսն ենք կիրառում, որը դառնում է կապիկություն: Պետք է հասկանանք՝ երդման ժամանակ ասվող տեքստով մենք ապրե՞լ ենք, իհարկե՝ ոչ: Գլենդեյլում, օրինակ, երբ ավագանին հավաքվում է, ամեն առավոտ դրոշի առջև երդվում,  ապա նիստը սկսում են»:

Կարո՞ղ են «Ելք»-ն ու «Ծառուկյան» դաշինքը տանել ընդդիմադիրի բեռը, Վիգեն Խաչատրյանը նկատեց.

 «Բայց բեռը տանելու համար ընդդիմադիր պետք է լինես»:

Կարեն Քոչարյանն էլ, թե «Ծառուկյան» դաշինքի երեկվա քվեարկությունն այլ բան ցույց տվեց:

«Ընդդիմադիր կուսակցությունը չի կարող քվեարկել իշխանական կուսակցության թեկնածուի օգտին, իսկ երեկ 88 հոգի քվեարկեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի օգտին: Այս պահի դրությամբ «Ելք»-ն է ընդդիմադիր»:

 Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին