▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ելք»-ը ստեղծվել է իշխանության կողմից. Զարուհի Փոստանջյան

Azatutyun.am-ը գրում է. Ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մեղադրում է «Ելք» դաշինքին ոչ-իրական ընդդիմություն լինելու մեջ:

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պնդում է՝ «քաղաքական այդ ուժը ստեղծվել է իշխանության կողմից, որպեսզի այն ընդդիմության անվան տակ ծառայություններ մատուցի գործող ռեժիմին»:

Փոստանջյանը պատահական չի համարում, որ տարբեր հարցերի շուրջ «Ելք»-ի քաղաքական դիրքորոշումները համընկնում են իշխանության քաղաքական գծին:

Ըստ Փոստանջյանի, նախ դաշինքի անդամները հրաժարվեցին պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ՝ համարելով դա «կեղծ օրակարգ», այժմ էլ «Ելք»-ի անդամները քննադատում են «Սասնա ծռեր»-ին՝ պնդելով, թե նրանք «հանցագործներ են»։

«Ելք»-ը կարող է բազմիցս տարբեր հայտարարություններ անել, որը վերաբերում է իրենց դիրքորոշումներին, դա այն է, որ կեղծ օրակարգ է սահմանադրական հանրաքվեն, մինչդեռ սահմանադրական հանրաքվեն փաստացի շեմն է այն նվազագույն, որը հիմք պետք է դներ այսօրվա այս կոշտ ավտորիտարիզմի անցման համար», - ասաց Փոստանջյանը՝ շարունակելով. - «Ակնհայտ է իրենց քաղաքական դիրքորոշումներից, որ նրանք ընդդիմություն չեն կարող լինել, որովհետև այդ դիրքորոշումները, որը իրենք հայտնում են, դրանք ուղղակի համընկնում են այսօրվա գործող ապօրինի ռեժիմի դիրքորոշումների հետ։ Հետևաբար ի՞նչ ընդդիմության մասին կարող է լինել խոսքը։ Դեռ ավելին՝ նրանք հայտարարում են, որ «Սասնա ծռեր»-ը քաղաքական հալածյալներ չեն, և ուղղակի ասում են, որ նրանք քրեական հանցագործներ են։ Հետևաբար այս ամենը պետք է գնահատես նույն տիրույթում, և գնահատականը հետևյալն է՝ որ նրանք նույնպես նույն քաղաքականության գիծը կրողն են, սպասարկողն են, ինչպես գործող ապօրինի իշխանությունը»։

Առավել մանրամսն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին