▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նեղսրտել Հայ Եկեղեցու տարիների առաջընթացից

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երբեք մի զարմացեք այն մարդկանցից, ովքեր մարդու իրավուքներ պաշտպանելու քողի տակ մեծ վնասներ են հասցնում սեփական հասարակությանը: Այդպիսիները այսօր ցավոք շատ են, և ամեն տարի նրանք կատարելագործվում են ու մեր պետությանը ավելի մեծ վնասներ հասցնում: 
Սկզբում նրանց լսելով եզրակացնում ես, որ մոտավորպես հրեշտակները այսպիսին են լինում, բայց հետո հասկանում ես, որ «տակը» գնում է և մնում է հրեշը, ով զավթելով որոշ մեդյա հարթակներ՝ այնտեղից ավել-պակաս խոսում է կամ, ինչպես իրենք են ասում, իմ իրավունք, քո իրավունք են խաղում: 
Այս երևույթը մեկ բևեռ ունի. մարդը կորցնում է հավաքականությունը և սկսում է գործել անհատապես: Այս իրավապաշտպաներին շատ են խանգարում բոլոր այն կառույցները, որտեղ հավաքականութունը ուժ ունի և նրանք միշտ հակառակ են խոսում այց կառույցների մասին, ահազանգներով, վրդովված, բորբոքված տագնապով, կարճ ասած, եթե իրենց լսենք հիմա բոլորս հայ անունը շուրթերներիցս պետք է հեռացնենք: 
Երկար չծավալվելով՝ անդրադառնամ վերջին օրերին համացանցում տեղ գտած մի հոդվածի «Առաջընթա՞ց, թե՞ նահանջ դեպի կղերականություն» այս վերնագրի ներքո իր խորը նեղվածություն էր հայտնել ոմն Ավետիք Իշխանյանը, ով շատ սիրված և փայփայված է «Հասարակությունների բաց հիմնադրամի կողմից»՝ ամերիկյան մի կառույց, որը չի զլանում և այսպիսի շոումեներին ահռելի գումարներ է տալիս, բնականաբար, մարդկանց իրավունքները պաշտպանելու համար: 
Այս միամիտն էլ մի ահռելի «գրանտ» է շահում՝ մոտ 100 հազար դոլար, ու սկսում «արջի յոթ երգի» պատմությունը: Այս անձը այքան է տարվել շահած գումարով, որ մի պահ մոռացել է, որ ենթադրենք այս պետության պահապանը հայոց բանակն է, այս երկրի և ամբողջ սփյուռքի միավորող ամենամեծ օղակը դա եկեղեցին է: Դե մոռացկոտ է, ինչ անես, կասեք դուք, բայց չէ նա չի կարողանում մտքից հանել Հովհանես Թումանյանի այն մտքերը, որոնք մի փոքր քննադատական են և դեմ եկեղեցուն և տեղադրել իր հոդվածի առանձին մասերում, նա չի մոռանում նշել, որ եկեղեցին վատն է (դե ինքը եկեղեցի չի գնում` ինչ իմանա, որն է լավը, որը`ոչ:
Ես պարզապես կամենում եմ պարոնին հիշողությունը թարմացնել: Մի՛ մոռացեք, որ հայոց տառերը, որով փնովում եք Հայ Եկեղեցուն գրվել է Հայ Առաքելական եկեղեցու շնորհիվ, մի՛ մոռացեք, որ այս պետությունը իր անկախություն ձեռք բերելու և դարեր ի վեր իր գոյությունը պաշտպանելու հարցում մեծապես պարտական է Հայ Եկեղեցուն, ամեն պատերազմի ժամանակ, երբ դուք և ձեր նմաները փախնում եք ձեր հովանավորների մոտ, Հայ Եկեղեցին է մեջք, սատար և միահամուռության կոչ անում: 
Ձեզ գումար են տալիս, որ մարդկանց իրավունքները պահեք, իսկ դուք մարդ ասելով՝ միայն հասկանում եք աղանդավորներին և երկնագույներին, իսկ ո՞ւր եք դուք, երբ անտուններին են ծեծում, երբ մուրացկանները սովից են լացում, ո՞ւր եք դուք, երբ թմրանյութեր են հրամցնում անչափահասներին, երբ հեռուստաընկերություներով խեղաթյուրում են մեր զավակներին, ինչու այդ ժամանակ այնքան չեք նեղվում ու չեք խոսում, թե դրա համար ԱՄՆ-ը գումար չի տալիս: Ստափվե՛ք և սիրեք մեր եկեղեցին, դրանից մենք երբեք չենք տուժի, համենայնդեպս դարեր շարունակ չենք տուժել, իսկ ձեր պեսների պատճառով մշտապես կանգնել ենք հայրենիք կորցնելու վտանգի առջև:


Կարեն Շահվերդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին