▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախյան հարցում Հայաստանի կարևոր զենքերից մեկը պետք է օգտագործենք

Հոկտեմբերի 7-ին Կինոգործիչների միության նախագահ կընտրեն: Թեկնածուները երեքն են՝ Գևորգ Գևորգյան, Վահե Գևորգյանց, Հարություն Խաչատրյան: Քվեարկությունը կընթանա փակ:

«Այսօր կինոյի վիճակը համախմբում է պահանջում: Չկա միավորող գաղափար, ուժ, նպատակ: Կուզեի, որ Կինոմիությունը բոլորին իր շուրջը հավաքեր: Կինոն այսօր պետք է ազգին, ով պատմելու բան ունի: Կինոյով երկխոսելը շատ ավելի հեշտ է.կարող ես երկրից երկիր տեղափոխել, ազգից՝ ազգ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարություն Խաչատրյանը՝ շարունակելով.

Կարևոր է կինոյի օրենքը: Կինոարտադրողներին իրավաբանական ու մասնագիտական պաշտպանվածություն է անհրաժեշտ: Մարտահրավերները շատ վտանգավոր են: Եկել է մի Կառավարություն, որի վարած քաղաքականության արդյունքում շատ դեպքերում ուշադրություն չեն դարձնում մշակույթին, ստեղծագործողներին: Միայն ասում են՝ բիզնես: Կոմերցիայի արդյունքում կինոն ընդհանրապես կոչնչանա: Ի տարբերություն դրսի արտադրողների՝ տեղացիներին հնարավորություններ չեն տալիս, կարծես թե նրանց կարիքը չունեն, իսկ դա մեծ վտանգ է պարունակում: Տեղացիներին չոգևորելու դեպքում կինո չենք ունենալու: Մենք մինչ օրս չենք վերականգնել համր կինոն: Ինչքան մոռանանք մեր անցյալը, ժառանգությունը, այնքան խեղճանալու ու միայնակ ենք մնալու: Կան քաղաքական տարբեր խնդիրներ, արցախյան հարցը, իսկ կինոն Հայաստանի կարևոր զենքերից մեկն է, որը չի կարելի աչքաթող անել»:

Անի  Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին