▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քուրդիստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ

Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին հանդիպել է ընդդիմադիր ուժ հանդիսացող «Փոփոխությունների շարժում» (քրդերեն՝ Գորան) կուսակցության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների մասին: «Թուրքիայի հետ եղած կապը կարգավորելը հեշտ չէ, սական մենք ջանքեր են գործադրում, որ հարաբերությունները վերադառնան նախկին մակարդակին: Մենք մեր ոչ մի հարևանի համար չենք հանդիսանում սպառնալիք»,- ըստ թուրքական «NTV» լրատվամիջոցի ասել է Նեչիրվան Բարզանին: Թուրքական աղբյուրը հշեցնում է, որ երեկ իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանին Բաղդադում հանդիպել էր Իրաքի փոխնախագահների հետ: Բարզանիի նստավայրից հայտարարություն էր տարածվել, թե կողմերը համաձայնության էին եկել որոշ հարցերում կարգավորել հարաբերությունները: Սակայն իրաքյան կողմը չէր հաստատել այդ տեղեկատվությունը: Բազանին Բաղդադում նաև հայտարարել էր, որ Իրաքի քրդերը պատրաստ են առանց նախապայմանների երկխոսության գնալ բոլոր կողմերի հետ: Բայց միաժամանակ շեշտել էր, որ իրենք երբեք չեն չեղարկի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեն:

Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին