▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՊԿ-ն թղթի վրա գրված սիրուն չորս տառ է. Զարմանալը վերացրե՛ք

«ՀԱՊԿ-ն թղթի վրա գրված սիրուն չորս տառ է և ամեն երկիր դրա կազմում սեփական շահերից ելնելով է գտնվում: Արհեստական կազմակերպություններում կետեր գրվում են, բայց դրանք կյանքի կոչելուց բոլորն են վախենում: Եղել է արցախյան պատերազմը, ապա՝ ապրիլյանը, կարծում եմ՝ այդ ընթացքում քաղած դասերը բավարար էին՝ հասկանալու համար, որ մենակ ենք մնացել: Զարմանալը վերացրե՛ք: Կարողանո՞ւմ եք օգտվել, զենք բերել Հայաստան, արե՛ք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն էլ, թե.

«ՀԱՊԿ-ի վտանգը ո՛չ Ղազախստանի, ո՛չ Թուրքիայի մեջ է, այլ ՀՀ իշխանությունների, որոնք իրենց անվտանգությունը ոչ միայն ՀԱՊԿ-ի հետ են կապել, այլև դա համարում են կայացած: Իսկ, երբ որ մարդը կամ պետությունը բավարարված է նման անվտանգության համակարգից, նշանակում է, որ այլընտրանք չի փնտրում»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին