▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են Հայոց ցեղասպանության ականատես եվրոպացի 5 կանայք, որոնք բազում կյանքեր են փրկել

Երևանում հոկտեմբերի 21-ից կցուցադրվի «Փրկության քարտեզ» փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմը: Այն Հայոց ցեղասպանության ականատեսների՝ եվրոպացի 5 կանանց ճակատագրական պատմությունների մասին է(Կարեն Եպպե (Դանիա) և միսիոներուհիներ` Մարիա Յակոբսեն (Դանիա), Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յոհանսոն (Շվեդիա), Աննա Հեդվիգ Բյուլ (Էստոնիա)), որոնք հայտնվելով «արյան և արցունքների երկրում» միայնակ կարողացել են  փրկել հազարավոր հայ երեխաների ու կանանց: Ֆիլմը նկարահանվել է 9 երկրում՝ 45 դերակատարների մասնակցությամբ: Ցուցադրումները կայացել են 14 երկրում 31 քաղաքներում: Փաստերը ձեռք են բերվել տարբեր երկրների արխիվներից: Այս ամենը ներկայացնում է ֆին պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը։

Անցնելով ֆիլմի հերոսների առաքելության ճանապարհը՝ նա գծում է «Փրկության քարտեզը»:

Հերոսներից Ալմա Յոհանսոնն օրինակ՝ Օսմանյան կայսրության Մուշ քաղաքում աշխատող շվեդ միսիոներուհի է եղել։ Նա տեսել է, թե ինչպես են տանջամահ անում կանանց ու երեխաներին և այդ ոճրագործությունների մասին հաղորդել է գերմանական եւ ամերիկյան դիվանագետներին՝ հուսալով, որ Արեւմուտքը վերջ կդնի արյունահեղությանը։ Իբրեւ ականատես՝ Յոհանսոնը սեփական վկայությունները նկարագրել է հայերեն եւ ֆրանսերեն թարգմանված իր «Աքսորյալ ժողովուրդ. հայության կյանքի մեկ տարին» գրքում։

Օսմանյան կայսրության մեջ կյանքի ու մահվան մասին ճշմարտությունը վերհանելու գործում էլ մեծ դեր է խաղացել Դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենը, ում հազարավոր երեխաներ պարզապես «մամա» են կանչել։ Մարիա Յակոբսենի՝ 1907-ից մինչեւ 1919թ. գրված 600 էջանոց օրագիրը լի է զգայացունց լուսանկարներով:

Հարուստ նավատիրոջ դուստր Բոդիլ Կատարինե Բյորնը, երբ լսում է Թուրքիայում հայերի կրած տառապանքների մասին գերմանացի եւ սկանդինավացի միսիոներների ելույթները, իր կյանքը կտրուկ փոխվում է: 1918թ. վերջին Բոդիլն արդեն փրկել էր հարյուրավոր հայ կանանց ու երեխաների։

Հազարավոր հայ երեխաների է փրկել նաև Աննա Հեդվիգ Բյուլը: 1911թ. մինչև 1916թ. էստոնացի միսիոներուհին իբրև ուսուցչուհի աշխատել է Կիլիկիայում, որտեղ էլ ականատես է դարձել ցեղասպանության սարսափներին։ Մարաշում, որը հետագայում կոչվել է «որբերի քաղաք», նրա ցուցաբերած քաջությունն ու անձնազոհությունը թույլ են տվել փրկել մի քանի հազար կանանց ու երեխաների կյանքերը։

Դանիացի Քարեն Եփփեն ուղղակիորեն եւ անուղղակիորեն ապահովել է հազարավոր հայերի գոյատևումը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին