▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երկիր Ծիրանին» քարոզարշավ է իրականացրել «Երևան մոլում», «Փեթակում», «Տաշիրում»

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը համահայկական մեծ ընդվզման քարոզարշավը շարունակեց Երևան քաղաքում: Կուսակցության քարոզչական խումբը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, այցելեց «Երևան մոլ», «Փեթակ», «Տաշիր» առևտրի կենտրոններ: 

Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության, «Երևան մոլ»-ի անվտանգության աշխատակիցներ ներկայացած անձինք փորձել են խոչընդոտել քաղաքացիների և առևտրականների հետ հանդիպումը:

Իրազեկման ակցիայի ընթացքում կուսակցության և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանը, Սոնա Աղեկյանը, ինչպես նաև Զարուհի Փոստանջյանը կարևորել  են հատկապես միաժամանակյա և տևական ընդվզումը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին