▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավար պետք է լինես, որ չհասկանաս, թե ռուսական ռազմաբազան ինչո՞ւ է այստեղ տեղակայված

Հայ դիվանագետները հաճախ են բարձրաձայնում Հայաստանին Նախիջևանից սպառնացող վտանգի ու այնտեղ Թուրքիայի կողմից մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, զինուժ կուտակելու մասին:

«Թուրքերի ամեն մի քայլը ես էլ եմ հակված դիտարկել որպես վտանգ, սպառնալիք, բայց չեմ կարծում, որ հարձակվելու կամ ինչ-որ պատերազմական գործողություններ են ծավալելու: Նրանք լավ գիտեն, որ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսը տեղաբաշխված է հենց այս տարածքում: Ավելին՝ կա փաստաթուղթ, համաձայն որի արագ արձագանքմամբ համատեղ ուժեր են ստեղծվում, որին մասնակցում է նաև Գյումրու 106-րդ ռազմաբազան: Թուրքիան այդքան էլ էշ չէ, որ չհասկանա՝ համատեղ զորքերն ուղղված են իր դեմ: Հաստատ Վրաստանը կամ Իրանը գրավելու համար չեն: Թուրքերը զորք են կուտակում, թող կուտակեն, գուցե հայերին են ուզում փորձել ու տեսնել, թե ինչի՞ են պատրաստ կամ ինչի՞ պատրաստ չեն:

Գաղտնիք չէ, որ Իրանը սահմանամերձ գյուղերից բնակիչներին հեռացնում է, ազատում է տարածքը: Դա նշանակում է, որ Իրանն այս տարածքում պատերազմական գործողություններ է պատկերացնում: Հայերին մնա՝ կասեն, վա՜յ, պարսիկները հարձակվելու են հայերի վրա: Իրանը գիտի, թե ում և ինչի համար է դա անում ողջ սահմանի երկայնքով: Աֆղանստանի, Պակիստանի հետ սահմանում էլ է նույն գործողությունը կատարում: Այդ գոտին պատկանելու է իր զինված ուժերին: Այո՛, մտավախություն կարող ենք ունենալ, բայց սուբյեկտիվ հանգամանքներից ելնենլով կարող եմ ասել, որ մտահոգվել պետք չէ, որովհետև Իրանը պայմանագրեր ունի Ռուսաստանի, Չինաստանի հետ: Այս երեք պետությունները Թուրքիային դեմ են: Ռուսաստանի ռազմական բազաները, որոնք տեղակայված են Սիրիայում, շատ մոտ են թուրքական սահմանին: Մոսուլը, Քիրքուքը դարձել են Իրանի բազան: Սրանց ուզում էին տիրել Իսրայելն ու Թուրքիան: Աբխազիայում, Հարավային Օսիայում ու Վրաստանում նույնպես ռուսական ռազմական բազաներ են: Դեպի ո՞ւր են ուղղված դրանք, իհարկե` Թուրքիա: Տավար պետք է լինես, որ չհասկանաս սա: Իրանի, ՌԴ-ի ու Չինաստանի ջանքերով տակառը փակվում է: Ես եմ կարճատես, բա մնացած հայերը: Նրանց հայտարարություններից քիչ է մնում մարդ ծիծաղից լացի»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Նա անդրադարձավ նաև Երևանում կառուցվող չինական դպրոցին:

Շուտով կտեսնեք, որ մենք դարձել ենք Չինաստան, որովհետև եթե դու դպրոց ես կառուցում, հույս ունես, որ լիքը երեխաներ են գալու:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին