▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ-թուրքական արձանագրությունները կրկին շրջանառության մե՞ջ կդրվեն

Պատմաբան Գևորգ Մելքոնյանը  հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը Հայաստանի հաղթանակը չի համարում:

«Նախաձեռնությունը հայկական կողմինն էր, որը չստացվեց: Հիմա սա հաղթանակ ես չէի համարի: Բայց մեր հասարակությանը պետք է նախապատրաստենք, որ այսպես թե այնպես հայ-թուրքական հարաբերությունները պետք է լավանան: Կարծում եմ՝ կգա ժամանակ և այս արձանագրությունները շրջանառության մեջ կդրվեն, գուցե այլ ձևով: Հարևան ժողովուրդները չեն կարող միշտ այսպիսի հարաբերություններ ունենալ: Անգամ տարրական դիվանագիտական հարաբերություններ չունեն: Փոխարենը կա 300 միլիոն դոլարի առևտրաշրջանառություն: Լավ և վատ հարևաններ չեն լինում, լինում է լավ կամ վատ աշխատանք նրանց հետ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Գևորգ Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ սիրիական ճգնաժամը համաշխարհային խաղացողներին թույլ չի տալիս ինչ-որ համաձայնություների գալ, դրա համար արձանագրությունները նման սառեցված վիճակում են: 

Հիշեցնենք, որ 2018թ.մարտի 1-ին չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց նախաստորագրոումը տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին