▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերը հայտարարել են իրենց գինը, հայերը՝ ոչ

«Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը Հայաստանի արտաքին քաղաքական պարտությունն է, քանի որ նախաձեռնողը մենք էինք, ավելին՝ ՀՀԿ-ն դոշով, ամեն ինչով պաշտպանում էր այս որոշումը: Ասեմ, որ 2009 թվականին ՀՀ պետական համակարգում գտնվող մի քանի հոգի, ովքեր քաղաքական հետազոտություններ էին կատարում, նախքան Սփյուռքում Սերժ Սարգսյանի արշավը սկսելը, զգուշացրել են, որ սա արդյուքն չի տալու: Նրանց լսելու փոխարեն նախընտրեցին դրսի բարեկամներին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ հավելելով.

«Ռոմանտիզմ է այն, որ թուրքերն առանց որևէ նախապայմանի կգնան սահմանի բացման: Թուրքերը հայտարարել են իրենց գինը, Հայաստանը՝ ոչ: Այնինչ, ոչինչ չի կարող լինել միակողմանի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին