▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց վարչապետի միջնորդության նախագահը չի կարող պարգևատրումներ անել

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Պետական պարգեւների, պատվավոր կոչումների, շքանշանների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների` առաջին ընթերցմամբ նախագիծը։

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ բոլոր պարգեւները, կոչումները մեդալները սահմանվելու են օրենքով, ինչպես նաեւ` նրանց տեսքը։ Դրանք շնորհում է ՀՀ նախագահը. «Եթե այլ կառույցներ ներկայացնում են որեւէ անձի պարգեւատրման, ապա դրա համար միջնորդում են ՀՀ վարչապետկն, նա էլ ներկայացնում է ՀՀ նախագահին»:

Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով, նշել է. «Հիմա` ՀՀ նախագահն ինքնուրույն որեւէ պարգեւատրման իրավունք ունի՞, թե ոչ, եթե ոչ, ապա` ինչու։ Ինչո՞ւ եք օրենքն այնպես ձեւակերպել, որ առանց վարչապետի միջնորդության նախագահը չի կարող պարգեւատրումներ անել։

«Ինչու նախագահն ինքնուրույն չի կարող պարգեւատրում անել, քանի որ դա բխում է Սահմանադրությունից։ Դրա համար պատվավոր կոչումները շնորհվում են վարչապետի միջնորդությամբ։ Իսկ ազգային հերոս կոչումը վերանվանվում է Հայրենիքի հերոս շքանշանով պարգեւատրված»,-ասել է փոխնախարարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին