▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ 10.000 դրամով ծախել են իրենց ձայնն ու վարչապետ ընտրելու հնարավորությունը տվել են ՀՀԿ-ին

«Վարչապետ ընտրելու հնարավորությունը ժողովուրդը տվել է ՀՀԿ-ին, և ես հիմա չեմ տեսնում քայլեր, մեխանիզմներ, որոնք կկարողանան խոչընդոտել ՀՀԿ-ի թեկնածուի առաջադրմանը: Մենք գիտենք, թե ընտրությունների ընթացքում քաղաքացին ինչպե՞ս 10.000 դրամով ձայն տվեց ՀՀԿ-ականներին և այսօր ակնկալել, որ ժողովուրդը քաղաքական գործընթացների մեջ կմտնի՝ իրատեսական չէ: Մարդիկ ծախել են իրենց ձայնը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Լյուդմիլա Սարգսյանը չբացառեց, որ Սերժ Սարգսյանը վերջին պահին հնարավոր է հայտարարի վարչապետի թեկնածուի մեկ այլ անուն: «Միգուցե լրիվ այլ մարդ ներկայացվի: Ով պետք է կառավարի, նա էլ պետք է պատասխան տա: Եթե պետք է կառավարի Սերժ Սարգսյանը, իսկ պատասխան տա, օրինակ Կարեն Կարապետյանը, ավելի լավ է՝ հենց ինքը Սերժ Սարգսյանը լինի վարչապետ և ինքն էլ պատասխան տա»,- նշեց բանախոսը:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը՝ նկատեց.

«Ընդդիմադիր դաշտում տարբեր հարցերի շուրջ տարբեր կարծիքներ ունեն: Ազատության հրապարակը կարող է լցվել նոր գաղափարների ու մտքերի պարագայում:  Պետք չէ անձի դեմ պայքարել: Երկրին համակարգային փոփոխություն է անհրաժեշտ:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին