▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԸՀ նախագահը պարգեւատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի մեդալով

Սերժ Սարգսյանը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին պարգեւատրել է  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1–ին աստիճանի մեդալով:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Տոլիկի Մուկուչյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,–ասված է Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում:

Կարդացեք նաև՝ Տաշած քարը գետնին չի մնա... Սերժ Սարգսյանը՝ մեդալներ հանձնելու և դրա քննադատության մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին