▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Գևորգյանը նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավար

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ՆՀ-265-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐԻ 2-ՐԴ ԿԵՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը.

Ուժը կորցրած ճանաչել Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի «Արմեն Գևորգյանին Հանրապետության նախագահի աշխատա-կազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին» ՆՀ-265-Ա հրամանագրի 2-րդ կետը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2018թ. Ապրիլի 25
Երևան

 

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ի նախագահի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել էր փոխվարչապետ: 

Նշենք, որ Արմեն Գևորգյանը 2016 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար՝ զբաղեցնելով այդ պաշտոնը մինչ ս.թ. ապրիլի 18-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին